Մահացել է Հռոմի Ֆրանցիսկոս պապը, հայտնում է Vatican News-ը։
Հռոմի պապը հոգին ավանդել է այսօր առավոտյան։ Նա 88 տարեկան էր։ Վերջին ամիսներին պապը տառապում էր թոքաբորբով։ Ֆրանցիսկոս պապի վերջին հրապարակային ելույթը երեկ էր, նա հավատացյալներին դիմել էր Զատկի պատգամով։
Նա Հռոմի պապ է դարձել 2013 թվականին և դարձավ պատմության մեջ առաջին պապը Ամերիկա մայրցամաքից. Ֆրանցիսկոսը ծնվել է Արգենտինայում:
Դիտեք նաև՝
***
***