galatv.am-ը գրում է.Օգոստոսի 4-ին մայրաքաղաքի Էրեբունի բժշկական կենտրոնում մահացած գյումրեցի 23-ամյա Ջուլիետա Գասպարյանի հարազատներն այսօր այցելել էին ԳԱԼԱ հեռուստաընկերություն:
Նշենք, որ երբ 25 շաբաթական հղի Ջուլիետայի առողջական վիճակը վատացել է, Գյումրու ծննդատնից նրա հարազատներին խորհուրդ են տվել ծննդկանին տեղափոխել Երեւան: Սկզբում դիմել են հանրապետական հիվանդանոց, այնուհետ Ջուլիետային տեղափոխել են Էրեբունի բժշկական կենտրոն, որտեղ, սակայն, բժիշկներին չհաջողվեց փրկել թե փոքրիկի եւ թե Ջուլիետայի կյանքը:
Կատարված դատաբժշկական փորձաքննության արդյունքներով հղի կինը մահացել է սրտի արատից:
Ջուլիետայի հարազատները, սակայն, չեն ընդունում այն պնդումները, թե աղջիկը սրտի արատ է ունեցել դեռ մանկուց, եւ այդ մասին Ջուլիետայի ծնողներն ու հարազատները տեղյակ են եղել:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում և տեսանյութում