Օրեր առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Էջմիածնում։
Օրագիր.Նյուզ-ը գրում է.«Էջմիածնում 22-ամյա երիտասարդի սպանության պատճառը եղել է մեքենայի՝ ջրափոսով անցնելը, որի պատճառով հագուստ է կեղտոտվել ու այդ թեմայով մեծ վեճ է հասունացել։
Ֆեյսբուքյան մի շարք օգտատերերի գրառումների համաձայն՝ երիտասարդին խմբակային դաժան ծեծի են ենթարկել, որի պատճառով վերջինս հիվանդանոցում մահացել է։
Դեպքի հանգամանքներին մոտ կանգնած աղբյուրները փոխանցեցին, որ ծեծը եղել է այնպիսի դաժանությամբ, որ տղայի մարմինը ամբողջությամբ պատվել է կապտուկներով։
«Ինձ հայտնի է, որ մահացողը մեքենայով անցնելուց է եղել և ընկել է ջրափոսի մեջ։ Մայթին կանգանծ են եղել մի քանի երիտասարդներ, որոնց ծեծի հետևանքով էլ տեղի է ունեցել ողբերջական դեպքը։ Կանգնածների վրա ջուր ցփնելուց հետո սկսել է «ռազբորկա», և վարորդին տեղափոխել են «Էջմիածին ԲԿ»»,- պատմեց մեր զրուցակիցը։
Հավելենք նաև, որ Քննչական կոմիտեից դեպքի վերաբերյալ փոխանցեցին հետևյալը․
«2 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդՙ 10-րդ և 15-րդ կետերով: 1 անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը: Մյուսի նկատմամբ ընտրվել է կալանքը, հայտարարվել է հետախուզում»»։