▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մադրիդյան սկզբունքները պետք է վերանայվեն. Շավարշ Քոչարյան

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման Մադրիդյան սկզբունքները պետք է վերանայվեն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ`նման հայտարարությամբ սեպտեմբերի 15-ին լրագրողների հետ զրույցում հանդես եկավ Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:

Նրա խոսքով` ապրիլյան դեպքերից հետո անհրաժեշտություն է առաջացել լրջորեն վերանայել այն փոխզիջումները, որոնք տեղ էին գտել Մադրիդյան սկզբունքներում: «Այնտեղ կար Արցախում հետաձգված հանրաքվե անցկացնելու մասին դրույթ: Դրա նպատակն այն էր, որ այդ ժամանակահատվածում Բաքուն պետք է նախապատրաստի իր հասարակությանը այն մտքին, որ Լեռնային Ղարաբաղը չի լինելու Ադրբեջանի կազմում: Բայց այդ ժամանակը նա օգտագործեց ապրիլին այլ նպատակով:

Այդ իրավիճակում բանակցային գործընթաց չի կարող լինել, չի կարող լինել առաջընթաց: Ամեն ինչ կախված է պայմանավորվածությունները կյանքի կոչելուց:

Քննարկման  առարկա է այն, որ պետք է  հրադադարի  ռեժիմն  ամրապնդվի,  վերջ դրվի ադրբեջանական դիվերսիաներին, ավելացվի ԵԱՀԿ առաքելության լիազորությունները»,- ընդգծեց  ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more