Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւում տեղի ունեցած Չեմպիոնների լիգայի եզրափակիչում Արքայական ակումբը 3:1 հաշվով առավելության հասավ անգլիական «Լիվերպուլի» նկատմամբ:

«Ռեալը» 3 անգամ անընդմեջ և պատմության մեջ 13-րդ անգամ դարձավ Չեմպիոնների լիգայի գավաթակիր:
Ռոնալդուն դարձավ պատմության մեջ առաջին ֆուտբոլիստը, որը 5-րդ անգամ նվաճեց Չեմպիոնների լիգայի գավաթը:

Օգոստոսին Եվրոպայի սուպերգավաթը «Ռեալը» կվիճարկի մադրիդյան դերբիում: Հիշեցնենք, որ Եվրոպայի լիգայի գավաթը նվաճել է իսպանական «Աթլետիկոն»:



