Լյուքսեմբուրգում այսօր տեղի կունենա երկրի վարչապետ Քսավյե Բետելի և բելգիացի հայտնի ճարտարապետ Գոտիե Դեստնի պսակադրության անսովոր արարողությունը։
Արտասովորությունը նրանում է, որ 42-ամյա վարչապետը եւ 36-ամյա ճարտարապետը նույնասեռական են և միասին են ապրում 2010թ.-ից, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Նույնասեռ պսակադրության արարողությունը փակ կլինի: Դրանից հետո նորապսակները ընդունելություն կկազմակերպեն, որին հրավիրված է 600 մարդ։ Ակնկալվում է, որ դրան կմասնակցի Բելգիայի վարչապետ Շառլ Միշելը:
Այդպիսով, 2013 թվականից Լյուքսեմբուրգի վարչապետի պաշտոնը զբաղեցնող և իր սեռական կողմնորոշումը չթաքցնող Բետելը կդառնա միասեռ ամուսնություն կազմած առաջին առաջնորդը ԵՄ-ում և երկրորդը` աշխարհում:
Առաջինը դա հինգ տարի առաջ արել է տվյալ ժամանակ Իսլանդիայի վարչապետի պաշտոնը զբաղեցրած Յոհան Սիգուրդդարդոտիրը