▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԼՂՀ ՊԲ-ն հրապարակել է հայկական կողմի կորուստների մասին նոր տվյալներ

Արցախի Պաշտպանության բանակի օպերատիվ իրազեկման կենտրոնի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց  ԼՂՀ Պաշտպանության բանակի օպերատիվ բաժնի պետ, գնդապետ Վիկտոր Առուստամյանը հայտնել է ռազմական բախումների արդյունքում հայկական կողմի կրած կորուստների թարմացված ցուցանիշները։ Նա ներկայացրեց ամբողջ գործողությունների ընթացքում ճշտված տվյալները, ըստ որի՝ ապրիլի 1-ից մինչև 7-ը Պաշտպանության բանակի ՝ զոհվածների թիվը  կազմում է  36. սպաների և ենթասպաների՝ 9-ը, սերժանտների, շարքայինների, պայմանագրերի զինծառայողների՝ 27: Իսկ վիրավորների թիվը՝ 122, որից սպաներ և ենթասպաներ են 24-ը,  սերժանտներ, շարքայիններ, պայմանագրային զինծառայողներ՝ 98:

Հայտնի է դարձել 5 անհետ կորած զինվորների ճակատագիր, որոնցից 4-ը զոհված են, իսկ 1-ը ողջ է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more