Արդեն տեղեկացրել ենք, որ Արցախի հյուսիս-արևելյան սահմանում մեր տղաները ոչնչացրել են թշնամու «Orbiter 2m» անօդաչու սարքը:
Ֆեյսբուքյան օգտատեր Արշակ Զաքարյանն այս թեմայի շուրջ նոր մանրամասներ է ներկայացրել՝ գրելով, որ ԼՂՀ պաշտպանության բանակի զինծառայողները ադրբեջանական անօդաչու են նկատել և անմիջապես խոցել այն:
«Արցախի Հյուսիս Արևելյան շրջանում դեկտեմբերի 11-ին մեր դիրքապահները հայտնաբերել են ադրբեջանական անօդաչու թռչող սարքը և վնասազերծել: 600000 ԱՄՆ դոլար արժողությամբ անօդաչու ինքնաթիռը վառվելով ընկել է ադրբեջանական տարածքի վրա, ինչը ադրբեջանցի դիրքապահները կարծել են թե նոր հայկական զենք է և իրենք էլ են սկսել կրակել իրենց իսկ սարքի վրա»,– գրում է օգտատերը, ով, հիշեցնենք, հայկական կողմից իրականացված պատժիչ գործողությունների մասին պարբերաբար նյութեր է հրապարակում։