▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԼՂՀ ճանաչման հետևանքը՝ կազուս բելի. Զուրաբյանը բացատրում է

Այսօր Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ զրույցում «Ա1+»-ի  հարցին ի պատասխան, թե ինչպես է վերաբերվում Զարուհի Փոստանջյանի և Հրանտ Բագրատյանի ներկայացրած նախագծին՝ ԼՂՀ-ի անկախության ճանաչման վերաբերյալ, ՀԱԿ խմբակցության   ղեկավար Լևոն Զուրաբյանն ասաց, որ այդ կապակցությամբ իրենց դիրքորոշումը Լևոն Տեր-Պետրոսյանն արդեն հայտնել է հոդվածի տեսքով:

Այն դիտարկմանը, թե իսկ  ինչու է  Լևոն Տեր-Պետրոսյանը ԼՂՀ-ի ճանաչման մասին գաղափարը խելահեղ անվանում և ինչ աղետալի հետևանքների մասին է խոսքը , Լևոն Զուրաբյանը պատասխանեց. «Ես չէի ուզի Տեր-Պետրոսյանի փոխարեն խոսել, բայց պարզ բաներ կան: Խնդիրը հետևյալն է՝ կա պլան, որը ըստ էության նախատեսում է հանրաքվեի անցկացում, որը պետք է որոշի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը: Ըստ էության աշխարհի գերտերությունները, Մինսկի խմբի համանախագահները ընդունել են Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը և ցույց են տալիս այն ուղին, որով այդ ինքնորոշման իրավունքը պետք է իրագործվի: Հիմա, եթե դրա փոխարեն Հայաստանը միակողմանիորեն ճանաչում է ԼՂՀ-ի անկախությունը, դրան հետևում են բազմաթիվ հետևանքներ»:

Այս համատեքստում Զուրաբյանը հետևանքների թվարկման մեջ առանձնացրեց այն հանգամանքը, որ Հայաստանը միջազգային հանրության աչքերում Ադրբեջանին տալիս է այն, ինչ դիվանագիտության մեջ կոչվում է «կազուս բելի»:

«Այսինքն՝ դա պատերազմ  սկսելու արդարացում է: Եվ մենք մեր ձեռքով պետք է տա՞նք դա իրենց»,-հարց է բարձրացնում Զուրաբյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more