ԼՂՀ առողջապահության նախարար Կարինե Աթայանն այցելել է Ասկերանի, Մարտունու և Մարտակերտի շրջանային բուժմիավորումներ:
ԼՂՀ ԱՆ մամլո ծառայության փոխանցամամբ՝ նախարարը ծանոթացել է բուժհիմնարկների առկա պայմաններին, այցելել ստացիոնար բուժում ստացող հիվանդներին, անձամբ խոսել նրանց հետ:
Մարտունու և Մարտակերտի շրջանային բուժմիավորումներում նախարարը բարձր է գնահատել և շնորհակալություն հայտնել քառօրյա պատերազմի ընթացքում բուժանձնակազմի կողմից օպերատիվ բուժօգնություն ցուցաբերելու համար: Միաժամանակ հաշվի առնելով արտակարգ իրավիճակը նախարարը գործադիր տնօրեններին տվել է համապատասխան ցուցումներ` հետագա աշխատանքները կազմակերպելու ուղղությամբ: