▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԼՂ ժողովուրդը պետք է որոշիչ ձայն ունենա հակամարտության կարգավորման գործընթացում. Աննա Նաղդալյան

 

Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, տեղի ունեցած ճեպազրույցում   ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը պատասխանելով Ադրբեջանի ԱԳ նախարարի հերթական մեկնաբանության մասին լրագրողների հարցին, հայտարարեց. 

 

 

 

 

 

 

 

 

 

«Հայաստանի համար առաջնային են Լեռնային Ղարաբաղի կարգավիճակն ու անվտանգությունը:Հայաստանը բազմիցս է ներկայացրել իր դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ: Հայաստանի համար առաջնային են Լեռնային Ղարաբաղի կարգավիճակն ու անվտանգությունը, իսկ վերջինը կենսական նշանակություն ունի արցախահայության համար, որը տարիներ շարունակ Ադրբեջանի կողմից ենթարկվել է բռնությունների»,- ասաց Աննա Նաղդալյանը:

 

 

 

 

 

Նրա խոսքով՝ խաղաղության գործընթացը պետք է ապահովվի, որպեսզի Արցախի 150 հազար բնակչությունն այլևս չենթարկվի նման ոճրագործությունների, հարգվեն վերջինիս իրավունքները, այդ թվում՝ ինքնորոշման իրավունքը: «Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը պետք է որոշիչ ձայն և ներգրավվածություն ունենա այդ գործընթացում»,- նշեց ԱԳՆ խոսնակը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more