▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԼՂ հակամարտության գոտում ժամը 15:00-ից կրակը կդադարեցնեն՝ զոհերի մարմինները որոնելու համար

Armlur.am-ը գրում է.

Շփման գծի հարավային և հյուսիսային ուղղություններում կրակի դադարեցման մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում նշեց ԼՂՀ ՊՆ խոսնակ Սենոր Հասրաթյանը` հավելելով. «Այսօր տեղական ժամանակով 15:00-20:00 կրակը կդադարեցվի: Այն նպատակ ունի սկսելու զոհվածների դիակների որոնողական աշխատանքները` ինչպես մեր, այնպես էլ ադրբեջանական կողմից»,- նշեց նա: Հասրաթյանը հավելեց, որ նշված գործընթացը համակարգում են Կարմիր խաչի միջազգային կոմիտեն և ԵԱՀԿ Մինսկի խումբը: 

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more