▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լսելով պարոնին՝ ես հասկանում եմ, թե ինչո՞ւ է մեր երկիրն այս վիճակում

Հայաստանի Ազգային ժողովի «Ելք» խմբակցությունը ԵՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ ԱԺ որոշման նախագիծ է ներկայացրել՝ արձանագրելով, որ Հայաստանի Հանրապետության կողմից Եվրասիական տնտեսական միությանը (այսուհետ՝ ԵԱՏՄ) միանալու արդյունքում էական հետընթաց է տեղի ունեցել սոցիալ-տնտեսական մի շարք ոլորտներում, ինչպես նաեւ չի ամրապնդվել Հայաստանի Հանրապետության անվտանգությունը, փաստելով, որ ԵԱՏՄ անդամակցության 3 տարում Հայաստանի ՀՆԱ-ն դոլարային հաշվարկով կրճատվել է 8%-ով, զբաղվածության մակարդակը՝ 13%-ով, միջազգային պահուստները` 40%-ով, պետական պարտքն աճել է 10%-ով, միաժամանակ ներդրումների զուտ հոսքերը 2014 թվականին կազմել են 167.4 մլրդ դրամ, իսկ 2016-ին դրանք նվազել են` հասնելով 81 միլիարդ դրամի, ընդգծելով, որ ԵԱՏՄ անդամակցության հետեւանքով առաջնային անհրաժեշտության եւ լայն սպառման շուրջ 900 անուն ապրանք Հայաստանի Հանրապետության տարածքում անխուսափելիորեն թանկանալու է: Մտահոգված լինելով, որ ԵԱՏՄ անդամակցությունը սահմանափակում է երրորդ երկրների, այդ թվում անմիջական հարեւաններ Վրաստանի եւ Իրանի հետ Հայաստանի տնտեսական հարաբերությունների զարգացմանը:

«Երազանքները շատ օգտակար են: Եթե դրանք չլինեն՝ կյանքը կանգ կառնի: Ես ողջունում եմ ԵԱՏՄ անդամ դառնալու իշխանության որոշումը: Հիմա ուզում են Հայաստանը գլորել Վրաստանի ճանապարհո՞վ: Եվրոպայում արդար ընտրություններ, մարդու իրավունքներ չեն տեսնելու»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Աղասի Արշակյանը:

«Լսելով պարոնին՝ ես հասկանում եմ, թե ինչո՞ւ է մեր երկիրն այս վիճակում: Մենք ունենք մեծ թվով քաղաքացիներ, որոնք կողմ են տոտալիտար կառավարմանը, կարոտում են բռնատիրական կարգերին,-նկատեց «Ելք» խմբակցության անդամ Գևորգ Գորգիսյանը՝ շեշտելով, որ ամեն ինչ պետք է անել, որպեսզի Հայաստանը լինի անկախ և միակ գրավականը հզոր տնտեսությունն է:

Մանրամասները՝ տեսանյութում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more