▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լռում են, որովհետև «վատատեսությունը» վատ բան է․ Հայկ Մարտիրոսյան

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Պատահակա՞ն է արդյոք, որ Հայաստանում ամենևին, գրեթե բացարձակապես լրատվական ու քաղաքական դաշտն անտարբեր է Սիրիայում երեք օր առաջ սկսված ցեղասպանության նկատմամբ:

Ոչ, իհարկե ոչ:

Ասադի բանակի բարոյալքման, ինքնաքայքայման ու հանձնման` այլևս չկռվելու ցանկության առկայության պայմաններում (ճիշտ հայկական բանակի օրինակով) Սիրիայում իշխանությունն անցավ «խաղաղասեր» իuլшմիuտներին: Եվ սկսվեց «խաղաղության դարաշրջանը», իսկ Սիրիան դարձավ «խաղաղության խաչմերուկ»: Երեք օր առաջ, չդիմանալով բենաճնշումներին` մի խումբ ալավի նախկին զինվորականներ զենք վերցրին ահաբեկիչ իշխանության տարրերի դեմ: Դրան հաջորդեց ցեղասպանության սկիզբը:

Ոչնչացվում է Սիրիայի ալավի խաղաղ բնակչությունը: Տեսանյութերը սահմռկեցուցիչ են: Տղամարդիկ, կանայք, զանգվածաբար, խմբերով նախ նվաստացվում են նկարահանող հեռախոսների առջև, ապա դաժանորեն գնդակահարվում: Գլխшտումների քանակով կառավարական ուժերը մրցում են միմյանց հետ: Տելեգրամում հրապարակվող կադրերը կասկած չեն թողնում. տեղի ունեցողը նոր կառավարության կողմից իրականացվող ցեղասպանություն է:

Ինչու՞ են Հայաստանում անտարբեր այս հարցի նկատմամբ: Չէ՞ որ հաջորդը նախկին Սիրիայի հայ համայնք է:

Պատասխանը շատ պարզ է. որովհետև Հայաստանում նույնպես բանակը փլուզված է և Հայաստանը պատրաստվում է ճիշտ նույնպիսի խաղաղության դարաշրջան բացել: Պարզապես` արդեն մեծ սիրով և լիովին ինքնակամ: Ձեռնտու չէ անտեղի ու անիմաստ ցույց տալ այն` ինչ լինելու է շուտով Հայաստանում:

Եվ երկրորդ` ու՞մ է պետք Սիրիայի հայ համայնքը: Ավելորդ բեռ է դա սրանց համար: Հետևաբար դրա մասին խոսելն անգամ անիմաստ է:

Ու բոլորը` ներառյալ կեղծ ընդդիմադիրները, լռում են: Նրանց էլ, համաձայն տեղական մենթալիտետի ոսկե կանոնի` դուր չի գալիս ցույց տալ և մեկնաբանել այն` ինչ լինելու է այստեղ: Որովհետև «վատատեսությունը» վատ բան է: Հիմար, դատարկ, ոչ մի բանի վրա չհիմնվող լավատեսությունը` հաճելի թմpшնյութ:

Այցելեք այդ ալիքներ: Տեսեք ձեր մոտալուտ խաղաղության դարաշրջանը: Ձերն ավելի հզոր ու տարածական է լինելու:

Լուսանկարում` 90-ամյա ալավի տեղական հոգևոր առաջնորդը, որին դաժանաբար սպшնել են երեկ: Մեկը` հարյուրավոր անմեղ զոհերից:

Փաստաբան Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը. «Սիրիայի արևմուտքում ցեղասպանություն է։ Սովորական ցեղասպանություն։ Ալավիտների, ըստ որոշ տվյալների՝ նաև քրիստոնյաների ցեղասպանություն։ Տասնյակ տեսագրություններ կան համացանցում։
Մարդու իրավունքների արևմտյան կառույցները լուռ են ու մունջ։
Էս անտեր աշխարհը կորցրել ա գոյության բարոյական հիմքը, բարոյական իրավունքը»:

***

«Ապրելու երկիր» կուսակցուքյան քաղաքական խորհրդի անդամ Դավիթ Մանուկյանի ֆեյսբուքյան գրառումը. «Թուրքը Սիրիայում «խաղաղություն» է բերել. Փողոցներում գնդակահարում են խաղաղ բնակիչներին՝ անգամ կանանց ու երեխաներին։
Ահա, թե ինչ է նշանակում հույսը դնել օտարների վրա, թալանել սեփական երկիրը, դավաճանել սեփական ժողովրդին։
Հայոց ցեղասպանության ժամանակ սիրիացի ժողովուրդը հազարավոր հայ փախստականների է ընդունել, կերակրել ու պաշտպանել։ Ինձ համար մեծ ցավ է տեսնել, թե ինչ է կատարվում Սիրիայում»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more