Փաստաբան Մանուշ Եսայանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայազգի Տիգրան Քեոսայանին եկել էին հրաժեշտ տալու ՌԴ ողջ էլիտան գրեթե, բարձրաստիճան քաղաքական գործիչներ, այլազգի ճանաչված դերասաններ։ Էս ամենը վկայում է նրա մասին, որ մարդը 60 տարի ապրելով կարողացել է օտարության մեջ այնպիսի ճանապարհ անցնել ու հետագիծ թողնել, որ արժանացել է այս տեսակ հարգանքի, որն ի դեպ շատերը երազել անգամ չեն կարող։ Իսկ ինչ է տեղի ունենում հայկական տիրույթում. Անկեսնագրություն անփառունակ կիսագրագետ մարդ արարածները իրենց նեխած ուղեղի պարունակությունն են ի ցույց դնում միայն այն պատճառով, որ Քեոսայանը երբեմն շատ սուր քննադատել է ՀՀ-ում տիրող իրավիճակները և դրան ուղղակի մասնակից և դրանում մեղավոր մարդկանց։
Ախր, այ սնանկ էակներ, դուք որ մեռնեք մաքսիմում ձեր կողքի հարևանները ու մի քանի հարազատ կամ ընկեր գան երկու ծաղիկ շպրտեն մի լավ ուտեն ձեր քելեխին ու շատ արագ մոռանան ձեր մասին՝ ձեզ ո՞վ է հիշելու մեկ տարի հետո, տասը տարի հետո…:
Ախր Քեոսայանի արածը ու թողած հետքը գիտակցելու համար, որ տասն անգամ էլ էս աշխարհ գաք ու տասն անգամ իրենից շատ ապրեք՝ էլի չեք հասցնի ու չեք կարողանա։
Լռեք ավելի լավ է և մի աղմկեք. Դատարկ տակառից եկող աղմուկը շատ է վերջերս»։
Դիտեք նաև՝