▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Լրագրողներին ինֆորմացիա փոխանցող իրավապահներին անպայման կգտնենք և համակարգից կհեռացնենք»․ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը այսօր ճեպազրույյցում անդրադառնալով Վեդի քաղաքում անչափահաս քույրերի հետ կապված դեպքին՝ նշեց, որ այն բացահայտվել է օպերատիվ մարմինների ահազանգի արդյունքում։

«Այսինքն՝ իրավապահներն են բացահայտել այդ դեպքը, և իրավապահներն են քննություն անում։ Ես գիտեմ կոնկրետ լրագրողներ, որոնք իրավապահ մարմիններում ունեն աղբյուրներ, որոնք աշխատանքային ինֆորմացիա են փոխանցում. դրա հետ կապված՝ քրեական գործեր կան հարուցված, և իհարկե, այդ անպատասխանատու իրավապահներին անպայման կգտնենք և համակարգից կհեռացնենք: Այսինքն՝ այդ գործերով մի մասին հեռացրել ենք, ի դեպ, արդեն»,- նշեց վարչապետը:

«Նման դեպքերի պատասխանատուն նաև այն մարդիկ են, որոնք այդ քաղաքացիական հասարակության և Կառավարության համատեղ ջանքերը դեմոնիզացնում էին և դեմոնիզացնում են՝ թույլ չտալով հանրության շրջանում իրազեկվածության և կրթության աստիճանը բարձրացնել: Ես վախենամ՝ այդ դեպքերը շատ ավելի ծավալով մեծ են, քան մենք ընդհանրապես դրա մասին պատկերացում ունենք»,- հավելեց վարչապետը՝ ընդգծելով՝ պետք է այս հարցերի վերաբերյալ հանրային իրազեկվածությունը բարձրացնենք, որպեսզի այսպիսի դեպքերից կարողանանք խուսափել։

Դիտեք նաև՝ 

«Կարծում եմ, ձեր նշած անձը Տաշիրում չի արել վերջին տարիներին Կառավարության արած ներդրումների նույնիսկ 10 տոկոսը և չէր էլ կարող անել, որովհետև չի կարող որևէ մեկը Կառավարությանը համապատասխան ներդրումներ անել․․․»,- այսօր ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի՝ Տաշիրում ներդրումներ իրականացնելու մասին հայտարարություններին։

«Հայաստանում կան անձեր, ինչ-որ «բդեշխային տրամաբանությամբ» ինչ-որ տարածքներ փորձում են կապել իրենց հետ։ Այդ անձինք որքան ներդրում են արել, տասն անգամ ավելի շատ գողացել են, այդ թվում՝ էլեկտրաէներգիայի հավելագրումներ անելու տրամաբանությամբ»,- նշել է Փաշինյանը։

***

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի Մոսկվայում մայիսի 9-ին կայանալիք շքերթին։ Այսօր հրավիրված ասուլիսում Փաշինյանը նշեց, որ դեռ Մոսկվա կատարած այցի ժամանակ է Պուտինին ասել, որ չի կարողանա մասնակցել շքերթին։

«Ես ՌԴ կատարած իմ այցի ընթացքում՝ ապրիլին, ՌԴ նախագահին տեղեկացրել եմ, որ քարոզարշավի բերումով չեմ կարողանա մասնակցել Մայիսի 9-ի միջոցառումներին»,- ասաց Փաշինյանը։

***

«Մենք աշխատում ենք Կարս-Ախալքալաք երկաթուղու ուղղությամբ, այս պահին ժամկետների մասին դեռ չեմ կարող որևէ բան ասել, որովհետև տեխնիկական գնահատման բազմաթիվ աշխատանքներ կան»,- այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հիմա էլ աշխատանքի ընթացքում մենք բազմաթիվ տեխնիկական խնդիրներ ենք հայտնաբերում, որոնց մասին մի ամիս, երկու ամիս առաջ չգիտեինք, որովհետև մոտ 40 տարի պատշաճ չենք զբաղվել այդ ենթակառուցվածքով։ Պետք է հիմա գնահատենք կարիքները և անցնենք գործի»,- հավելեց վարչապետը։

info@asekose.am/095519696
Հասարակություն more