«Տեղի է ունեցել առևանգում, սոսկալի բռնություն։ Սա ոչ միայն ոստիկանական երկիր է, սա ֆաշիստական ռեժիմ է, որը ցանկացած պահի կարող է հարձակվել և ցանկացած քաղաքացու բռնության ենթարկել»։ Ազատություն ռադիոկայանի հետ զրույցում լրագրող, հասարակական գործիչ Գայանե Առուստամյանը ոստիկանության բաժնից դուրս գալուց հետո մեկնաբանել է մայիսի 7֊ի երեկոյան ոստիկանների կողմից իրեն բերման ենթարկելը։
Առուստամյանն ասել է, որ երբ նա Սարյանի արձանից կանաչ լույսի վրա հակառակ մայթ է անցել, հավասարվել տարածքում գտնվող ոստիկանին, որն այդ պահին սուլեց․ «Ես վեր թռա, բնականաբար, ռեակցիա տվեցի էդ սուլոցին ու ասեցի՝ ինչի՞ ես սուլում, էշ։ Ասել եմ, այո»։ Պատմելով ոստիկանի արձագանքի մասին՝ լրագրողը նշել է, թե վերջինս մոտեցել, քաշել է նրա փեշից, քաշքշել, ինչից հետո մի տեքստ արտասանել, որն, ըստ Առուստամյանի, իրավապահներն անգիր են արել՝ ոստիկանին վիրավորեցիր, ոստիկանին չես ենթարկվում, հանրային կարգ խախտեցիր։
Երբ Առուստամյանը՝ մտածելով, որ անիմաստ է զրույցը շարունակել, ցանկացել է լքել տարածքը, նրան է մոտեցել երկրոդ ոստիկանն ու, ըստ լրագրողի, սկսել քաշքշել․ «Հարձակվում է և սկսում սպառնալ, հասկանո՞ւմ եք։ Հետո հավաքվում են մնացած ոստիկանները, գորգոռոց, քաշքշոց, քաղաքացիներն, ի դեպ, շատ անտարբեր»։
Մանրամասները՝ տեսանյութում