▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լրագրողի տան գողին գտել են

«Հրապարակ օրաթերթ»-ը գրում է․ «Արմավիրի մարզի քրեական ոստիկանության աշխատակիցները հայտնաբերել են «Հրապարակ»-ի լրագրող Լիա Սարգսյանի տունը թալանած գողին։ Գողություն կատարելու կասկածանքով քրեական ոստիկանները ձերբակալել են Վաղարշապատի բնակիչ, 28-ամյա Ալբերտ Ադամյանին։ Ադամյանը խոստովանել է իր կողմից կատարված արարքը։ Պարզվել է, որ վերջինս բացի Լիա Սարգսյանի տնից թալանել է եւս 3 հոգու տուն։ Գողացված իրերի մի մասը նա վաճառել է, մյուս մասը նետել է։ Փաստի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում Ադամյանը տվել է խոստովանական ցուցմունք, որից հետո Լիա Սարգսյանի եւ մյուս տուժողների տներում կատարվել է տեղազննություն, Ադամյանը մատնացույց է արել, թե ինչպես է ներխուժել տուժողների տները, որտեղից ինչ է գողացել։ 

Հիշեցնենք, որ հունվարի 9-ին Լիա Սարգսյանի տունը թալանել էին, գողացել ոսկեղեն, թանկարժեք իրեր։ «Այսօր քույրս բացել է մեր տան դուռն ու տեսել, որ տունը տակնուվրա է արված: Գողը կամ գողերը թալանել են տունս, նախնական տվյալներով գողացել ոսկեղենը, գումար, թանկարժեք ժամացույցներ, թանկարժեք խմիչքներ և այլն: Ես այս պահին գտնվում եմ Լոնդոնում, տանը փաստացի արդեն 2 շաբաթ է մարդ չի ապրում: Դիմել եմ իրավապահ մարմիններին: Ոստիկանները հիմա մեր տանն են: Հայաստանում ապրելն արդեն վտանգավոր է բոլոր իմաստներով: Չեմ ուզում պատկերացնել, թե ինչ վիճակում կլիներ, կամ ինչ կանեին տարեց մորս, եթե նա տանը լիներ»,-գրել էր լրագրողը»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more