▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լրագրողի հայցը ընդունվել է դատարան

a1plus.am-ը գրում է. Լրագրող Սիրանույշ Պապյանի հայցն ընդդեմ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի ընդունվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:Այդ մասին տեղեկացրեց լրագրողը։

Դատը նշանակված է հուլիսի 26-ին, ժամը 16.00-ին։

Սիրանույշ Պապյանը դիմել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ պատվին և արժանապատվությանը  պատճառված վնասի հատուցման պահանջով:

Հիշեցնենք, որ Ծիծեռնակաբերդում՝  ՀՀ Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը լրագրողի դիտարկմանն ի պատասխան`ոստիկանության բարեփոխումների մասին, որոնք  հասարակությունը չի տեսնում, ասել էր.

«Ես քո մեջ, կներես, կին չեմ տեսնում»:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more