armtimes.com-ը գրում է.ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հայտարարությունների համար «1in.am» կայքի լրագրող Սիրանույշ Պապյանը պատրաստվում է դիմել ե՛ւ դատարան, ե՛ւ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով՝ ոստիկանապետից պահանջելով ներողություն խնդրել: «Ոստիկանապետն առնվազն պետք է ներողություն խնդրի: Որքան էլ այսօր ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետը փորձեց մեկնաբանել երեկ տեղի ուենցածը, այնուամենայնիվ բոլորին ակնհայտ է, տեսնում են, տեսանյութ կա, կարող են ծանոթանալ եւ որեւէ կերպ չի մեղմում ոստիկանապետի պահվածը երեկ Ծիծեռնակաբերդում»,- այս մասին Սիրանույշ Պապյանն ասաց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում: Բացի ներողությունից լրագրողը դատարանից օրենքով սահմանված կարգով կպահանջի բարոյական վնասի փոխհատուցում: «Բոլոր պայմանները ճշգրտվում են: Այս փուլում այդ աշխատանքներն են իրականացվում»,- նշեց լրագրողը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում և տեսանյութում