Արդեն մի քանի օր է՝ Երևանի փողոցներում հետաքրքրական սոցիալական գովազդ է հայտնվել: Երկնքում սավառնող թռչունների ֆոնին «Մի´ հեռացիր» գրությամբ պաստառներում նշված է, որ առանց այդ էլ փոքրիկ հայրենիքը լքողներն այն ավելի փոքր են դարձնում: Մեզ չհաջողվեց որևէ տեղեկություն ստանալ պաստառները փողոցներում փակցրած կազմակերպության կամ անձի մասին, քանի որ դրանցում հեղինակի մասին որևէ նշում չկա: Երևանում հայտնված պաստառներից մի քանիսը ներկայացնում ենք ֆոտոշարքով:



