▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լույսի գողության բարքերը կվերանան

ՀԷՑ-ի վաճառքից հետո բավականին ակտիվ քննարկվում և խոսվում էր այն մասին, որ ընկերության սեփականատիրոջ փոփոխությունը իր հետ բերելու է համակարգային փոփոխությունների: 
Մասնավորապես ՀԷՑ-ում առկա են որոշակի խախտումներ և սխալ մենջմենթի արդյունքում ընկերությունն ունեցել է մոտավորապես 25-30 մլն դոլար կորուստներ:

Այսօր արդեն պարզ է դառնում, որ ՀԷՑ-ում նախատեսվում է ներդնել նոր համակարգ, որի արդյունքում՝ էլեկտրիկների և սպառողների շփում չի լինի: Կներդրվեն նոր սարքավորումներ, որոնց միջոցով բոլոր հաշվիչները կմիացվեն մեկ ընդհանուր ցանցի և սարքերն ամսվա վերջին, տվյալներն ավտոմատ կհաղորդեն կայանին:

Սա կարելի է համարել ընկերության ներսում կատարված կարևորագույն փոփոխություններից մեկը: Լույսի մարդ ինստիտուտը կվերանա, իսկ սա նշանակում է, որ կվերանան բոլորիս քաջ հայտնի գողության դեպքերը: Կարող ենք հստակ փաստել, որ այս փոփոխությունից հետո ավանդույթ դարձած գողության բարքերը կմնան անցյալում:
Համակարգի արդիականացումն ու ավտոմատացումը, կբերի ընկերության ներսում կատարվող ծախսերի ահռելի կրճատումներին:

Կարծում եմ ընկերության ներսում կատարվող «ռեֆորմների» այս տեմպերը կարճ ժամանակում կվերացնեն ՀԷՑ-ի ներսում առկա «բարդակը»:

 

Տիգրանուհի Դավթյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more