ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելել է Երևանի կենտրոնական հոսպիտալ։
«Ելնելով լարված աշխատանքային իրավիճակից ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը այսօր ուշ երեկոյան կրկին այցելել է Երևանի կենտրոնական հոսպիտալ:
Նախարարը հոսպիտալի պետի և բժիշկների հետ այցելել է վիրավոր զինծառայողներին, հատուկ ուշադրություն դարձրել ծանր վիրավորների վիճակին և քննարկել նրանց առողջության հարցը»,–ֆեյսբուքյան էջում գրել է
պաշտպանության նախարարության մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։