▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Լուրեր են տարածվում, որ մտադիր են վաճառել Պուշկինի անվան դպրոցի շենքը»․ Կարեն Հեքիմյան

Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը. «Լուրեր են տարածվում, որ մտադիր են վաճառել Պուշկինի անվան դպրոցի շենքը: Հակված եմ մտածել, որ լուրերը հիմնավորված են և ընդհանրապես չեմ զարմանում: Ավելին, ընդվզելու ցանկություն ևս չկա: Եթե «ակադեմիական քաղաք» կամ «կրթությունը նորաձև է», հատուկ նշանակության գործողությունների արդյունքում Կոնսերվատորիայի կամ ԵՊՀ-ի շենքը պետք է այլ նպատակների ծառայի, ապա Պուշկինի անվան դպրոցի շենքն ինչո՞ւ պետք է բացառություն կազմի: Բացի դրանից` եթե ԵՊՀ-ի մի քանի հազարանոց աշխատակազմը դեմ չէ պատրաստվող «հատուկ նշանակության» գործողությունների, ապա ինչո՞ւ դրան պետք է դեմ լինեն Պուշկինի անվան դպրոցի աշխատակազմը և ինչ-որ անհատներ:
Վաճառեք պարոնայք, անխնա վաճառեք:
ՀԳ. Երևանում ճարտարապետական բարձր մակարդակով կառուցված դպրոցներ շատ կան: Կարող եմ հատիկ առ հատիկ ցույց տալ: Դե, ինձ էլ մի բան կտաք, էլի»։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more