▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լոս Անջելեսում վիրավորվել ու ձերբակալվել է որոնման մեջ գտնվող Արտյոմ Գասպարյանը

Լոս Անջելեսի ոստիկանությունը ձերբակալել է որոնման մեջ գտնվող Արտյոմ Գասպարյանին:

Ինչպես հայտնում է ABC հեռուստաալիքը, ձերբակալության ժամանակ 37-ամյա կասկածյալը վիրավորվել է ու տեղափոխվել շտապ օգնության բաժանմունք:

Միջադեպը կատարվել է Սան Վելիի 5-րդ մայրուղու վրա: Ոստիկանության ներկայացուցչի խոսքով, Գասպարյանին ձերբակալելու գործողության պատճառով երթեւեկությունը մի քանի ժամով փակվել էր, հայտնում է SlavicSac.com–ը:

Ականատեսների խոսքով, տղամարդուն նկատել էր հատուկ ծառայություններից գործակալներից մեկը մեքենաների արհեստանոցում, որտեղ Գասպարյանը փորձում էր վերանորոգել իր ավտոմեքենան: Նկատելով, որ իրեն հետապնդում են, Գասպարյանը փորձել է թաքնվել՝ դուրս գալով ֆրիվեյի հանդիպակաց գոտի: Հետապնդման ընթացքում հատուկ նշանակության ջոկատը ստիպված է եղել հրազեն կիրառել, ինչի հետեւանքով փախստակը վիրավորում է ստացել: Նրա մոտ հրազենային զենք են գտել: Ինչպես նշում է LA Times–ը, ձերբակալվածին կասկածում են հրազենային զենքի կիրառումով լուրջ հանցագործությունների մեջ: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more