▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լոս Անջելեսում բնակվող հայեր, ինչքա՞ն կարող եք անտարբեր լինել նման դաժանության հանդեպ...

Լոս Անջելեսում, բացառությամբ AMGA հեռուստակայանի` հայկական մյուս խոշոր հեռուստաընկերությունները թաքնվել էին գետնախորշում, մասնավորապես, USARMENIAN և ARTN SHANT-ը , որոնք իրենց տեղական լուրերով Աֆրիկայից հասան մինչև Չինաստան, բացի Գյումրու ողբերգական դեպքի մասին լուսաբանելուց: Ցավալի էր, որ մոմավառությանը չմասնակցեցին և իրենց հոգևոր զորակցությունը չհայտնեցին համայնքի հոգևոր այրերը, չմասնակցեցին երիտասարդական միությունները, արվեստագետները, Գրողների միության 400 -ից ավելի ,,անունով,, գրողները, ,,հին ու նոր,, կուսակցությունները, ,,ազատամարտիկ,, կոչվածները , անգամ` Լոս Անջելեսում բնակվող գյումրեցիները, բացի մի քանիսից: Ցավալի էր, բայց միևնույն ժամանակ փաստ, որ մոմավառությունը Լոս Անջելեսի ՀՀ հյուպատոսության շենքի մուտքի մոտ էր և ոչ մի դիվանագիտական ներկայացուցիչ դուրս չեկավ միանալու մոմավառությանը և իր խոսքը ասելու կատարվածի մասին: Լոս Անջելեսում բնակվող հայեր, ինչքան կարող եք անտարբեր լինել նման դաժանության հանդեպ, երբ նման անտարբերությունը կարող է ծնել մեկ այլ պերմյակովներ՝ իրենց գազանաբարո արարքներով:

Գայանե Մանուկյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more