▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լոռու մարզում երիտասարդը սեռական հարաբերություն է ունեցել մահացած կնոջ հետ

Մայիսի 10-ին, ժամը 02.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Թումանյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ Շնող գյուղում տուն է այրվում:

Մեկնած օպերատիվ խումբը գյուղի 2-րդ փողոցի տներից մեկի ննջասենյակում` իր անկողնում, հայտնաբերել է միայնակ բնակվող, 1960 թ. ծնված Սուսաննա Գալինյանի դիակը` կիսայրված վիճակում: Կիսայրված էր նաև մյուս ննջասենյակի անկողինը: Մայիսի 10-ին ոստիկանության Լոռու մարզային վարչության և Թումանյանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ մայիսի 10-ին, ժամը 2.00-ի սահմաններում, 1993 թ. ծնված Արսեն Մ.-ն գնացել է Ս. Գալինյանի տուն, սեռական հարաբերություն ունենալու առաջարկ արել նրան և Ս. Գալինյանի կողմից մերժում ու հանգուցյալ հոր հասցեին վիրավորական արտահայտություն ստանալուց հետո, կյանքից զրկելու դիտավորությամբ, սրբիչով շնչուղիները փակելով` սպանել, այնուհետև սեռական հարաբերություն է ունեցել սպանվածի հետ, ինչից հետո հանցագործության հետքերը թաքցնելու նպատակով փորձել է հրկիզել վերջինիս բնակարանը, այրել է անկողինը, ինչի հետևանքով մասամբ այրվել է նաև Գալինյանի դիակը:

Նույն օրը ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործը:

Արսեն Մ.-ն ձերբակալված է:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Կատարվում է քննություն:

ՀՀ ոստիկանություն

Դեպքի մասին տեսանյութը 7:00-ից

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more