▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լոլիկը նվազեցնում է քաղցկեղի մի քանի տեսակների զարգացման վտանգը

Թեհրանի բժշկական գիտությունների համալսարանի գիտնականները պարզել են, որ լոլիկի մեջ պարունակվող լիկոպեն կոչվող պիգմենտը նվազեցնում է քաղցկեղի զարգացման ընդհանուր ռիսկը և թոքերի քաղցկեղից մահանալու հավանականությունը: Հետազոտության արդյունքները հրապարակված են Frontiers in Nutrition ամսագրում։

Լիկոպենի թերապևտիկ արդյունավետությունը գնահատելու համար գիտնականները վերլուծել են այս թեմայի վերաբերյալ նախկինում հրապարակված 121 հետազոտություն: Նրանք պարզել են, որ սրա շատ օգտագործումը կապված է քաղցկեղի ընդհանուր ռիսկի զգալի կրճատման հետ:

Իրենց սննդակարգում ամենաշատ լիկոպին օգտագործող մասնակիցները լավագույնս են պաշտպանված եղել քաղցկեղից: 

Հաղորդվում է նաև, որ հատկապես ուժեղ կապ է հայտնաբերվել լիկոպինի օգտագործման և շագանակագեղձի քաղցկեղի ռիսկի նվազեցման միջև: 

Աղբյուրն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more