▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լիսկայի ու լիսկազգիների ֆենոմենը

 

Հայաստանում բազմաթիվ բաներ ու մարդիկ կան, որոնք փչացնում են հասարակ քաղաքացու կյանքը, բայց քիչ բան կարող է համեմատվել «գաղջ» սերմանելու իր պոտենցիալով Լիսկայի ու իր ազգականների հետ։ Իմ ընկալմամբ, սրանք իսկական ֆենոմեն են՝ նորանկախ Հայաստանի պատմության մեջ, որովհետև նույնիսկ ամենադաժան ու արյունարբու դեմքերը մրցակցությունից դոււրս են մնում ու առաջին հերթին նրա համար, որ մնացած պարագայում նման հարատևություն երբեք չի եղել ու որ ամենակարևորն է՝ սերնդափոխության առումով այդ դաժանությունն ու արյունարբուությունը «որակական» նոր բարձրունքների չի հասել։
Իսկ Լիսկայի ու նրա գերդաստանի պարագայում ամեն ինչ այլ է։ Եթե այլ մականունավոր պաշտոնյաների մեծամասնության պարագայում, որդիները էապես զիջել են իրենց հայրերին՝ բիրտության ու անմակարդակության առումով, ապա Լիսկայի պարագայում գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ որդյակը ու որդյակները հավակնում են այն աստիճալ գերազանցել Լիսկային ու իր եղբայրներին, որ մոտ ապագայում Լիսկան անմեղ գառ կարող է թվալ՝ նույն Տիգրան Խաչատրյանի համեմատ։
Իրոք, մարդը պետք է ինչ որ հոգեկան պաթոլոգիա ունենա, որպեսզի սեփական երեխային դաստիարակի այնպես, որ նա մեծանա բառիս բուն իմաստով սադիստ ու դրան էլ գումարվեն ագրեսսիան, ամենաթողությունն ու անսահման լկտիությունը (միայն այն դրվագը, երբ Տիգրան Խաչատրյանին բերմանն էին Մաշտոցի պողոտայի մայթերի վրա մեքենա քշելու համար՝ շատ բնութագրող է)։
Ու այսօր, բանը հասել է նրան, որ անձամբ իմ կարծիքով, ի դեմս առնվազն Տիգրան Խաչատրյանի, գործ ունենք անուղղելի սրիկայի հետ, ով հորից էլ վատ մարդ է ու միայն ավելի վատն է դառնալու, եթե վիրահատական եղանակով չհեռացվի հասարակության մարմնից։ Նրա ու նրա նմանների տեղը կալանավյրերն են, կամ էլ՝ հոգեբուժարանները, որովհետև նման պաթոլոգիկ դաժանություն ու վայրագություն հոգեպես առողջ մարդուց ակնկալելն այդքան էլ ճիշտ չէ։ Ու դա պետք է անել այդ թվում նաև իրենց՝ Լիսկայի ու լիսկազգիների անվտանգության համար, որովհետև եթե այսպես շարունակվի, ես խիստ կզարամանամ, եթե այդ գերդաստանի տղամարդիկ ու առաջին հերթին Տիգրան Խաչատրյանը, իրենց մահկանացուն կնքեն բնական մահով ու ծերությունում...
Այլ կերպ ասած, Լիսկայի ֆենոմենը կայանում է նրանում, որ ինքը իր գերդաստանը դարձրել է իսկական հիվանդագին գոյացություն հասարակության մարմնին ու այդ գոյացությունը այնքան ցավոտ է, որ վաղ թե ուշ հասարակական «օրգանիզմը» ձերբազատվելու է դրանից և եթե այդ ձերբազատումը չապահովի «բժիշկը»՝ ի դեմս պետություն, դա կանի «իմմունային համակարգը»՝ պարզապես ոչնչացնելով հիվանդագին գայացությունը։

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Հայաստանում բազմաթիվ բաներ ու մարդիկ կան, որոնք փչացնում են հասարակ քաղաքացու կյանքը, բայց քիչ բան կարող է համեմատվել «գաղջ» սերմանելու իր պոտենցիալով Լիսկայի ու իր ազգականների հետ։

Իմ ընկալմամբ, սրանք իսկական ֆենոմեն են՝ նորանկախ Հայաստանի պատմության մեջ, որովհետև նույնիսկ ամենադաժան ու արյունարբու դեմքերը մրցակցությունից դուրս են մնում ու առաջին հերթին նրա համար, որ մնացած պարագայում նման հարատևություն երբեք չի եղել ու որ ամենակարևորն է՝ սերնդափոխության առումով այդ դաժանությունն ու արյունարբուությունը «որակական» նոր բարձրունքների չի հասել։ Իսկ Լիսկայի ու նրա գերդաստանի պարագայում ամեն ինչ այլ է։

Եթե այլ մականունավոր պաշտոնյաների մեծամասնության պարագայում, որդիները էապես զիջել են իրենց հայրերին՝ բիրտության ու անմակարդակության առումով, ապա Լիսկայի պարագայում գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ որդյակը ու որդյակները հավակնում են այն աստիճալ գերազանցել Լիսկային ու իր եղբայրներին, որ մոտ ապագայում Լիսկան անմեղ գառ կարող է թվալ՝ նույն Տիգրան Խաչատրյանի համեմատ։

Իրոք, մարդը պետք է ինչ որ հոգեկան պաթոլոգիա ունենա, որպեսզի սեփական երեխային դաստիարակի այնպես, որ նա մեծանա բառիս բուն իմաստով սադիստ ու դրան էլ գումարվեն ագրեսսիան, ամենաթողությունն ու անսահման լկտիությունը (միայն այն դրվագը, երբ Տիգրան Խաչատրյանին բերմանն էին Մաշտոցի պողոտայի մայթերի վրա մեքենա քշելու համար՝ շատ բնութագրող է)։

Ու այսօր, բանը հասել է նրան, որ անձամբ իմ կարծիքով, ի դեմս առնվազն Տիգրան Խաչատրյանի, գործ ունենք անուղղելի սրիկայի հետ, ով հորից էլ վատ մարդ է ու միայն ավելի վատն է դառնալու, եթե վիրահատական եղանակով չհեռացվի հասարակության մարմնից։ Նրա ու նրա նմանների տեղը կալանավյրերն են, կամ էլ՝ հոգեբուժարանները, որովհետև նման պաթոլոգիկ դաժանություն ու վայրագություն հոգեպես առողջ մարդուց ակնկալելն այդքան էլ ճիշտ չէ։ Ու դա պետք է անել այդ թվում նաև իրենց՝ Լիսկայի ու լիսկազգիների անվտանգության համար, որովհետև եթե այսպես շարունակվի, ես խիստ կզարամանամ, եթե այդ գերդաստանի տղամարդիկ ու առաջին հերթին Տիգրան Խաչատրյանը, իրենց մահկանացուն կնքեն բնական մահով ու ծերությունում...

Այլ կերպ ասած, Լիսկայի ֆենոմենը կայանում է նրանում, որ ինքը իր գերդաստանը դարձրել է իսկական հիվանդագին գոյացություն հասարակության մարմնին ու այդ գոյացությունը այնքան ցավոտ է, որ վաղ թե ուշ հասարակական «օրգանիզմը» ձերբազատվելու է դրանից և եթե այդ ձերբազատումը չապահովի «բժիշկը»՝ ի դեմս պետություն, դա կանի «իմմունային համակարգը»՝ պարզապես ոչնչացնելով հիվանդագին գայացությունը։

Գեղամ Ասլամազյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more