▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լիսկայի որդուն հերթական անգամ փորձում են «պլստացնել» քրեական պատասխանատվությունից

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Զավեշտալի է հետևել նրան, թե ինչպես են հերթական անգամ փորձում «պլստացնել» Լիսկայի լակոտին՝ քրեական պատասխանատվության ենթարկվելուց: Ամեն ինչ անում են, որպեսզի Հարություն Զաքարյանի աչքը վնասելու մեղադրանքն ընկնի Տիգրան Խաչատրյանի ոհմակի մեկ այլ անդամի՝ Յուրա Մանուչարյանի վրա, ով ևս մասնակցել է այդ ծեծկռտուքին ու առևանգմանը:

Հիմա տեսականորեն իրոք հնարավոր է, որ այդ 4 վկաներն ու փորձաքննությունը իրոք ճիշտ են ասում ու կոնկրետ այդ հարվածը հասցրել է այդ մի սրիկան, բայց սա ամենևին չի նշանակում, որ Լիսկայի լամուկն անմեղ է ու պետք է ազատ արձակվի: Դա ընդհամենը նշանակում է, որ մի ծանրացուցիչ հանգամանք պակաս կլինի, որովհետև ի վերջո ծեծկռտուքի կամակերպիչն էլ է ինքը եղել, առջանգումն էլ են արել և անկախ նրանից, թե իրա կարգադրությամբ, թե ոչ, բայց ինքն առնվազն հանցակից է այդ ամենին:

Իսկ խմբակային ծեծը, խուլիգանությունն ու առավել ևս՝ մարդու առևանգում քրեորեն պատժելի հանցագործություններ են, այնպես որ, թող մեր «արդարադատները» գլուխներին զոռ չտան: Մեկ է, ի՜նչ էլ անեն, ո՜նց էլ ֆռան, ակնհայտ է, որ Տիգրան Խաչատրյանը պետք է ազատազրկվի ու չկա այնպիսի սցենար, որով հնարավոր է իրեն անմեղ գառ ներկայացնել:

Չնայած, մեր դատարաններից ինչ եզություն ասես կարելի է սպասել: Ոնց հասկանում եմ՝ նոր թրենդ կա. թանկարժեք նվեր արա «դատավորի կնոջը» ու դատավճիռի ժամանակ իսկական հրաշքներ տեղի կունենան:

Գեղամ Ասլամազյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more