Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի՝ Լիսկայի որդին «հայտնաբերվել» է: «Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ նա Հայաստանում է և ամենայն հավանականությամբ մինչև օրվա վերջ նրան բերման կենթարկեն: Մեր հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝ դա «ժամերի հարց է»: Թե որքանով կհաջողվի ոստիկանությանը ամենակարող Տիգրան Խաչատրյանի հարցը ժամերի ընթացքում լուծել՝ պարզ կլինի օրվա ընթացքում:
Նշենք, որ տարածված տեղեկությունների համաձայն, Տիգրան Խաչատրյանը փախուստի է դիմել օդային ճանապարհով և գտնվում է Կիևում:
Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը օրեր առաջ հաղորդագրություն էր տարածվել, որ Տիգրան Խաչատրյանին հարկադիր բերման ենթարկելու մասին որոշում է կայացվել՝ Գորիսի «Սդըղի գյոլ» կոչվող տարածքում մայիսի 2-ին տեղի ունեցած խուլիգանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում:
«Գործի նախաքննությունը շարունակվում է Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում։ Քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական միջոցառումներ՝ միջադեպի բոլոր մասնակիցների ինքնությունը, նրանցից յուրաքանչյուրի դերակատարության աստիճանը պարզելու և նրանց գործողություններին համարժեք քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ։ Հարցաքննվել են ավելի քան մեկ տասնյակ անձ, նրանց թվում՝ գործով տուժող ճանաչված Հ. Զաքարյանը, նրա ծնողները, եղբայրները։ Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին՝ ձեռնարկել անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական գործողություններ՝ հնարավոր ականատես վկաների, միջադեպին մասնակցած անձանց իրական շրջանակը պարզելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։ Նախաքննության ընթացքում ձեռք բերված տվյալների հիման վրա՝ ծանուցագրեր են ուղարկվել տարբեր անձանց՝ հարցաքննության ներկայանալու: Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ որոշում է կայացվել օրենքով սահմանված կարգով հարցաքննության չներկայացած անձանց, նրանց թվում՝ Տ. Խաչատրյանին, հարկադիր բերման ենթարկելու մասին»,- ասված հաղորդագրության մեջ։
1in.am-ը գրում է, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի՝ Լիսկայի որդին «հայտնաբերվել» է: Կայքի տեղեկություններով՝ նա Հայաստանում է և ամենայն հավանականությամբ մինչև օրվա վերջ նրան բերման կենթարկեն: Մեր հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝ դա «ժամերի հարց է»: Թե որքանով կհաջողվի ոստիկանությանը ամենակարող Տիգրան Խաչատրյանի հարցը ժամերի ընթացքում լուծել՝ պարզ կլինի օրվա ընթացքում:
Նշենք, որ տարածված տեղեկությունների համաձայն, Տիգրան Խաչատրյանը փախուստի է դիմել օդային ճանապարհով և գտնվում է Կիևում:
Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը օրեր առաջ հաղորդագրություն էր տարածվել, որ Տիգրան Խաչատրյանին հարկադիր բերման ենթարկելու մասին որոշում է կայացվել՝ Գորիսի «Սդըղի գյոլ» կոչվող տարածքում մայիսի 2-ին տեղի ունեցած խուլիգանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում:
«Գործի նախաքննությունը շարունակվում է Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում։ Քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական միջոցառումներ՝ միջադեպի բոլոր մասնակիցների ինքնությունը, նրանցից յուրաքանչյուրի դերակատարության աստիճանը պարզելու և նրանց գործողություններին համարժեք քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ։
Հարցաքննվել են ավելի քան մեկ տասնյակ անձ, նրանց թվում՝ գործով տուժող ճանաչված Հ. Զաքարյանը, նրա ծնողները, եղբայրները։ Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին՝ ձեռնարկել անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական գործողություններ՝ հնարավոր ականատես վկաների, միջադեպին մասնակցած անձանց իրական շրջանակը պարզելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: