▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լինելու է զինվորական շքերթ՝ առանց համերգների ու հրավառությունների. Դավիթ Բաբայան

Panorama.am-ը գրում է. Մայիսի 9-ը Արցախի համար եռատոն է: Այդ օրը նախատեսվում են ավանդական բոլոր միջոցառումները, որոնք սովորաբար անց են կացվել Արցախի հանրապետությունում: Մեր թղթակցի հետ զրույցում նշեց Արցախի նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը:

«Պետք է այցելենք Ստեփանակերտի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Արցախյան ազատամարտում, ինչպես նաև Երկրորդ աշխարհամարտի տարիներին նահատակված մեր բոլոր հերոսների հիշատակին: Նախատեսվում է նաև զինվորական շքերթ, որից հետո լինելու այց Շուշի»,- հայտնեց Բաբայանը և հավելեց, որ «հաշվի առնելով այն, որ Ադրբեջանի կողմից դրսևորած ապրիլյան ագրեսիայի ժամանակ հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված մեր զինվորների մահվանից դեռևս չի անցել 40 օր, համերգներ, հրավառություններ չեն լիելու»:

Բաբայանի փոխանցմամբ, զինվորական շքերթին ներկա կգտնվեն բարձրաստիճան պաշտոնատար անձինք Հայաստանից, Սփյուռքից, ինչպես նաև նախատեսվում է օտարերկրյա հյուրերի և լրատվամիջոցների ներկայություն:

Նյութը`սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more