▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Լինելու է քաղաքական պայթյուն». ԴՕԿ կուսակցությունը`սպասվող հայտարարության մասին

ԴՕԿ կուսակցության լրատվականը գրում է.

«Հարգելի հայրենակիցներ

Վերջին օրերին հրապարակային դաշտում մեծ ակտիվությամբ քննարկվում է իմփիչմենթի գործընթացը։ Քաղաքական ուժերը հանդես են գալիս գնահատականներով, որոշ դեպքերում՝ փոխադարձ մեղադրանքներով։ Շատերն են հարցնում՝ ինչու է ԴՕԿ կուսակցությունը լռում։

Պարզ է. մենք հետևում ենք։ Լռությունը երբեմն առավել հզոր է, քան աղմուկը։ Մենք լիարժեք պատկերացում ունենք՝ ինչ է տեղի ունենում, ովքեր են դերակատարները և ինչով է ավարտվելու այս գործընթացը։

ԴՕԿ կուսակցությունը որևէ առնչություն չունի այս ներկայացման դերաբաշխման հետ։ Մեզ համար ակնհայտ է, որ բեմում կանգնած են նույն համակարգի տարբեր արտահայտությունները՝ նախկին և ներկա իշխանությունները, որոնք տարիներ շարունակ ձախողել են պետական կառավարման բոլոր շերտերը։

Թող նրանք շարունակեն իրենց շոուն։ Ժողովուրդն արդեն ճանաչում է բոլորին։ Մենք չենք շտապում խոսել։

Բայց երբ ԴՕԿ կուսակցությունը խոսի՝ դա լինելու է քաղաքական պայթյուն, որը կկտրի այս արհեստական հակադրությունների շղթան։ Դա չի լինելու հերթական հայտարարությունը, այլ լինելու է ցնցում, որը կբերի համակարգային վերանայում։

Ժամանակը մեր կողմից է։ Ժամանակը աշխատում է հօգուտ մտածված, կազմակերպված ու պատասխանատու քաղաքականության։ Եվ երբ մենք խոսենք, մեր խոսքը այլևս հնարավոր չի լինի անտեսել»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more