▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լիբանանաբնակ հայ արվեստագետի կտավները համեմատվել են Պիկասոյի կտավների հետ

 

Լիբանանյան «Դեյլի Սթար» պարբերականը Բեյրութում բնակվող իրանահայ նկարիչ Ժանետ Հակոբյանի «Ժամանակի մեջ քարացած պահը» խորագրով ցուցահանդեսում ներկայացված աշխատանքները համեմատել է Պիկասոյի «Գերնիկայի» հետ:Լիբանանյան պարբերականում հայ արվեստագետի նոր ցուցադրության բացմանը նվիրված հոդվածը:
Պարբերականի հաղորդմամբ՝ ակրիլիկ և  ածուխի տեխնիկայով ստեղծված «1915 պատերազմի էթիկան» կտավը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Դրանում պատկերված են ջախջախված դեմքեր, մարմնի տարբեր մասեր, ինչը հոդվածագիր Ինդիա Սթոութոնին հիշեցնում է Պիկասոյի հանրահայտ կտավը:  Ինչպես և «Գերնիկա»-ում`Ժանետ Հակոբյանի կտավում ևս էքսպրեսիվ եղանակով պատկերված է մարդկանց և կենդանիների տառապանքը:
Բեյրութաբնակ արվեստագետի աշխատանքներում երևում է միաժամանակ հայկական, պարսկական և լիբանանյան մշակույթների ազդեցությունը: Դրանք նպաստել են Առաջավոր Ասիայի մշակութային և սոցիալական ոլորտներում ապրող կնոջ` որպես արվեստագետի կայացմանը:
Հակոբյանի կտավների գերիշխող մեծամասնությունում բազում փոքր տարրերի միավորումից ստացվում է մեկ ամբողջական կոմպոզիցիա:
Artsakhpress.am

Լիբանանյան «Դեյլի Սթար» պարբերականը Բեյրութում բնակվող իրանահայ նկարիչ Ժանետ Հակոբյանի «Ժամանակի մեջ քարացած պահը» խորագրով ցուցահանդեսում ներկայացված աշխատանքները համեմատել է Պիկասոյի «Գերնիկայի» հետ: Լիբանանյան պարբերականում հայ արվեստագետի նոր ցուցադրության բացմանը նվիրված հոդվածը:

Պարբերականի հաղորդմամբ՝ ակրիլիկ և  ածուխի տեխնիկայով ստեղծված «1915 պատերազմի էթիկան» կտավը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Դրանում պատկերված են ջախջախված դեմքեր, մարմնի տարբեր մասեր, ինչը հոդվածագիր Ինդիա Սթոութոնին հիշեցնում է Պիկասոյի հանրահայտ կտավը:  Ինչպես և «Գերնիկա»-ում`Ժանետ Հակոբյանի կտավում ևս էքսպրեսիվ եղանակով պատկերված է մարդկանց և կենդանիների տառապանքը:

Բեյրութաբնակ արվեստագետի աշխատանքներում երևում է միաժամանակ հայկական, պարսկական և լիբանանյան մշակույթների ազդեցությունը: Դրանք նպաստել են Առաջավոր Ասիայի մշակութային և սոցիալական ոլորտներում ապրող կնոջ` որպես արվեստագետի կայացմանը:

Հակոբյանի կտավների գերիշխող մեծամասնությունում բազում փոքր տարրերի միավորումից ստացվում է մեկ ամբողջական կոմպոզիցիա:


Artsakhpress.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more