armtimes.com-ը գրում է. Ասմունքող Լիանա Զուրաբյանը խիստ դժգոհ է Արաբկիր բժշկական կենտրոնից: Անցած շաբաթ նա որոշել է հրաժարվել բուժհաստատության ծառայություններից, քանի որ իր փոքրիկին՝ 8 ամսական Լեւոնին, համապատասխան պայմաններ չեն տրամադրել: Նա երեխային հիվանդանոց է տարել ջերմությամբ, բժիշկները նրան տեղավորել են մի հիվանդասենյակում, որտեղ վիրուսակիր այլ երեխաներ են եղել: Նա ցանկացել է երեխային այլ հիվանդասենյակ տեղափոխել, որպեսզի վիճակն ավելի չբարդանա, սակայն մերժել են: Կայքի հետ զրույցում Լիանան նշեց, որ բժիշկները սառնասիրտ են եղել:
«Հիմա, փառք Աստծու, Լեւոնն իրեն լավ է զգում: Բուժումը ստացավ տան պայմաններում: Այդ հիվանդանոցի նկատմամբ ոչինչ չունեմ, եւ Աստված այլեւս հեռու պահի նրանց դռներից: Հիպոկրատի երդումը լավ է իսպառ վերացնեն: Խեղճ Հիպոկրատ.... մեծամասամբ բժիշկները հավատարիմ չեն իրենց երդումին: Որքան առնչվել եմ բժիշկների ու բուժքույրերի հետ, համոզվել եմ, որ բուժքույրերն ավելի գիտակ են, փորձառու, մարդկային եւ օգնող: Բոլոր մանուկներին առողջություն, թող ոչ մի բալիկ չհիվանդանա, մանկաբուժները պարապությունից անցնեն այլ գործի, օրինակ թամադայության (ժպտում է): Դե, ինչեւէ կրկին ամենքին մարդ մնալ եմ ցանկանում՝ անկախ պաշտոնից, գործից, դիրքից ու աթոռից»,- ասաց նա:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում