
Life.panorama.am-ը գրում է. Մինչ այժմ ստեղծվել են կյանքը հեշտացնող մի շարք կենցաղային ապրանքներ, որոնք կարող են միանալ սմարթ հեռախոսների հետ։ Ահա այսպիսի ապագայի սառնարան է ներկայացրել LG-ն՝ «LG’s Signature»։
Այս սառնարանն ունի սենսորներ, որոնք հեշտացնում են սառնարանի սնունդին հասանելիությունը և որ ամենակարևորն է, շատ քիչ էլեկտրաէներգիա է օգտագործում։ Սառնարանի դռներից մեկը նման է մուգ վահանակի, որը դառնում է թափանցիկ, երբ 2 անգամ թակում եք այն։ Ինչպես նշում է LG-ն, այսպիսով կարողանում եք տեսնել, թե ինչ կա սառնարանում՝ առանց այն բացելու։
Սառնարանը նաև շատ զգայուն է։ Այն հատակի վրա արտացոլում է նշան և երբ մոտենում եք այդ հատվածին, սառնարանն ինքնուրույն բացվում է։ Սառնարանն այնքան խելացի է, որ կարողանում է տարբերել կենդանիների և մարդկանց ոտքերի տարբերությունը։ Այնպես որ, եթե ունեք ընտանի կենդանի, այն խնդիր չի առաջացնի սառնարանի համար։