Հայտնի լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու՝ 58-ամյա Եղիշե Խաչատրյանի սպանության գործով այսօր՝ հունիսի 17-ին, եւս մեկ անձ է ձերբակալվել։ Այս տեղեկությունը հաստատեցն ոստիկանության լրատվական ծառայությունից։
Հիշեցնենք, որ հունիսի 4-ին, ժամը 23:45-ին, Նուբարաշենի խճուղու թիվ 1/5 հասցեի մոտ տեղի է ունեցել վիճաբանություն «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, 1958 թ. ծնված Եղիշե Խաչատրյանի ու անհայտ ավտոմեքենայի վարորդի և ուղևորների, որի ընթացքում ստացած մարմնական վնասվածքներից Եղիշե Խաչատրյանը մահացել էր: Հավելենք, որ Եղիշե Խաչատրյանը հայտնի լեզվաբան, ԵՊՀ դասախոս Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնինն է:
Գործով 3 մեղադրյալները՝ 26-ամյա Խաչիկ Կոսյանը, Արարատ Նիկողոսյանն ու 23-ամյա Արտաշես Չիչոյանը կալանավորված են: