▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների միջոցով. Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդրին և ԼՂ կարգավիճակին:

«Մենք բավարարվածությամբ ընդգծում ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շփման գծի երկայնքով այսօր հարաբերական հանգստություն է նկատվում:

 

 

Մեզ մտահոգում է, որ կողմերը շարունակում են տարատեսակ մեղադրանքներ հնչեցնել միմյանց դեմ: Նման հռետորաբանությունը հակասում է բանակցային գործընթացի համար բարենպաստ պայմանների ստեղծմանը և հետևաբար՝ հակամարտության կարգավորմանն ուղղված փոխզիջումային տարբերակներ գտնելուն:  

Ռուսաստանը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր և հաշվի առնելով սերտ հարաբերությունները Երևանի և Բաքվի հետ, շարունակում է աջակցել խաղաղ գործընթացի համակողմանի առաջխաղացմանը:

Ռուսաստանն այն կարծիքին է, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացի միջոցով», - ասել է Զախարովան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more