▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լեռնային Ղարաբաղը հայ բնակչությունից մաքրելուց հետո Ադրբեջանը դադարել է հաշվի առնել Ռուսաստանին․ Զատուլին

Ադրբեջանը երբեք չի եղել Ռուսաստանի ռազմավարական գործընկերը։ Նման կարծիք է հայտնել Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը: Այդ մասին գրում է Лента-ն։

Պատգամավորը նշել է՝ Ադրբեջանը ոչ Եվրասիական տնտեսական միության, ոչ էլ Հավաքական անվտանգության պայմանագրի մասնակից չէ, որի անդամների նկատմամբ կիրառվում է ռազմավարական գործընկեր հասկացությունը: Զատուլինը նշել է, որ Լեռնային Ղարաբաղը հայ բնակչությունից մաքրելուց հետո Ադրբեջանը դադարել է հաշվի առնել Ռուսաստանին։ 

«Բայց միևնույն ժամանակ, Ադրբեջանն իր անկախության ողջ պատմության ընթացքում ռազմավարական գործընկեր չի եղել հենց սկզբից, ինչը մոլորություն է մեր կողմից։ Ադրբեջանը որպես Հյուսիս-Հարավ միջանցքի տարր օգտագործելու մեր ծրագրերը, իմ կարծիքով, շատ խնդրահարույց են։ Թեև այդ աշխատանքը շարունակվում է, բայց այն դեռևս բեկում չի բերել», - նշել է պատգամավորը։ 

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more