▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լևոնի հրամանը խուճապ է առաջացրել ուսուցչուհիների մոտ

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Լևոն նախարարը խիստ զգուշացրել է, որ մարտի 8-ի ու ապրիլի 7-ի կապակցությամբ դպրոցներում դրամահավաք չլինի: 
Փաստորեն նախկին նախարարի Սաթիկին տված հարցազրույցի ժամանակ` նախկինում մաստիկային հուշերի ֆոնի վրա դպրոցական դրամահավաքների լեգալացումը փոզմիշ պիտի լինի:
Շատ ուսուցչուհիների մոտ լրջագույն խուճապ է նկատվում: Կան առաջարկներ անգամ արդեն հավաքված և հավաքվելիք գումարները հետին թվով ձևակերպելու:
Եթե Լևոնը հետևողական լինի իր առաջին հրամանին, հույս կա նաև որ առաջիկայում հնարավոր կլինի աշակերտներին փրկել նաև տխմարագույն գիրք-տետրերի,ծախսատար և անիմաստ ատրիբուտների և ուսման հետ որևէ կապ չունեցող այլ զրթուզիբիլի, նախկինում պարտադիր, ձեռք բերումից:
Վատ չի լինի... 
Դժվար է լինելու նաև այն տնօրենների համար, որոնք պատրաստ են ընդունել անգամ երկկուսակցական լինելու սուրբ առաքելությունը, միայն թե չզրկվեն վերևների բարեհաճությունից: Ասում են, որ կան տնօրեններ, որոնք արդեն չորրորդ անգամ պիտի կուսակցություն փոխեն, ու եթե նախկին երկուսի զնաչոկները արդեն պատմության գիրկն են անցել, ներկա երկուսինը` մի ձև պիտի համադրվի...

Գարիկ Պետրոսյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more