▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լևոն Տեր-Պետրոսյանը որոշել է փոխել թուրքին

 

Ես միշտ համոզված եմ եղել, որ Թուրքիան հայ-թուրքական արձանագրությունները չվավերացնելու միայն մեկ պատճառ է ունեցել. Անկարան համոզվել էր, որ հարաբերություններ հաստատելով Հայաստանի հետ, նա չի կարող այլ երկրների հետ հարաբերություններում ձերբազատվել հայկական հարցի գործոնից։ Այսինքն` Թուրքիան հասկացել է, որ արևմտյան և ոչ մի երկիր պատմական այս ժամանակահատվածում չի կարող հրաժարվել իր վրա ճնշում գործադրելու այդ կարևոր և ուժեղ գործիքից։ Այս իսկ պատճառով թուրքերը խաղարկեցին «ադրբեջանական քարտը» և հրաժարվեցին Ցյուրիխյան արձանագրություններից։
Հայկական դիվանագիտությունն իր հերթին ամեն ինչ արել է, որպեսզի Ցեղասպանության հարցը միշտ առկա լինի Թուրքիա-քաղաքակիրթ աշխարհ հարաբերություններում։ Իմ պատկերացմամբ` մենք դա դիտարկել ենք որպես Թուրքիայի` տարածաշրջանում հետագա հնարավոր էքսպանսիոնիստական քաղաքականությունը զսպելու կարևոր գործոն։
Այսօր ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը փաստորեն առաջարկեց գրողի ծոցն ուղարկել քաղաքական այդ գործոնը։ Նրա կարծիքով, այդ դեպքում Թուրքիան կարող է Եվրոպայի մաս դառնալ, երևի թե` նաև քաղաքակրթվել։ Մարդը որոշել է փոխել թուրքին...
P.S.
Ինձ շատերն էին փորձում համոզել, թե ԼՏՊ-ն տաղանդավոր քաղաքական գործիչ է։ Բայց որ էս մակարդակի, դեռ ոչ ոք չէր ասել։

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

 Ես միշտ համոզված եմ եղել, որ Թուրքիան հայ-թուրքական արձանագրությունները չվավերացնելու միայն մեկ պատճառ է ունեցել. Անկարան համոզվել էր, որ հարաբերություններ հաստատելով Հայաստանի հետ, նա չի կարող այլ երկրների հետ հարաբերություններում ձերբազատվել հայկական հարցի գործոնից։ Այսինքն` Թուրքիան հասկացել է, որ արևմտյան և ոչ մի երկիր պատմական այս ժամանակահատվածում չի կարող հրաժարվել իր վրա ճնշում գործադրելու այդ կարևոր և ուժեղ գործիքից։ Այս իսկ պատճառով թուրքերը խաղարկեցին «ադրբեջանական քարտը» և հրաժարվեցին Ցյուրիխյան արձանագրություններից։
Հայկական դիվանագիտությունն իր հերթին ամեն ինչ արել է, որպեսզի Ցեղասպանության հարցը միշտ առկա լինի Թուրքիա-քաղաքակիրթ աշխարհ հարաբերություններում։ Իմ պատկերացմամբ` մենք դա դիտարկել ենք որպես Թուրքիայի` տարածաշրջանում հետագա հնարավոր էքսպանսիոնիստական քաղաքականությունը զսպելու կարևոր գործոն։
Այսօր ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը փաստորեն առաջարկեց գրողի ծոցն ուղարկել քաղաքական այդ գործոնը։ Նրա կարծիքով, այդ դեպքում Թուրքիան կարող է Եվրոպայի մաս դառնալ, երևի թե` նաև քաղաքակրթվել։ Մարդը որոշել է փոխել թուրքին...
P.S.Ինձ շատերն էին փորձում համոզել, թե ԼՏՊ-ն տաղանդավոր քաղաքական գործիչ է։ Բայց որ էս մակարդակի, դեռ ոչ ոք չէր ասել։

Հրանտ Մելիք-Շահնազարյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more