▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լևոն Քոչարյանը՝ «Հայաստան»-ի որոշ պատգամավորների՝ Սամվել Կարապետյանի թիմ տեղափոխվելու լուրերի մասին

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում կայացել  է «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի և նրա 17 կողմնակիցների դեմ քրեական գործով առաջին դատական նիստը։

Դատարանի բակում հավաքվել էին աջակիցները։ Այստեղ էր նաև ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանը։ «Բնակչության մեծ մասը հասկանում է՝ որ դատավորներն են, որ պատրաստ են իրականացնել արդարադատություն, ովքեր են իշխանությունների քմահաճույքները կատարում։ Էս առումով մեծ սպասելիքներ չկան»,- լրագրողների հետ զրույցում ասել է նա։ Քոչարյանը պատասխանել է նաև այլ հարցերի։ Մասնավորապես, արձագանքելով լուրերին՝ ըստ որի «Հայաստան» խմբակցության որոշ պատգամավորներ բանակցում են Սամվել Կարապետյանի թիմ տեղափոխվելու համար, ասել է․ «Նման բան չկա։ Չգիտեմ ինչի վրա եք հղում անում, բայց վստահաբար նման բան չկա»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more