Armtimes.com-ը գրում է.
ՀՀ կրթության եւ գիտության նորանշանակ Դաշնակցական նախարար Լեւոն Մկրտչյանը կրթական համակարգում առկա կոռուպցիայի, իր կողմից կատարվելիք փոփոխությունների, կադրային խնդիրների վերաբերյալ հարցերին խոստանում է պատասխանել երկու շաբաթից: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Լեւոն Մկրտչյանն ասաց, որ կրթության ոլորտում առկա խնդիրները հասարակությանն ուղեկցում են շուրջ 20 տարի:
«Կրթության նախարարության համակարգը բավականին լայն է, մեծ է, որովհետեւ կրթության նախարարությունն այն եզակի նախարարություններից է, որտեղ արդեն 15-20 տարի նույն հաջորդական ծրագրերն են իրականացվում»,- ասաց Լեւոն Մկրտչյանը՝ նշելով, որ ժամանակն է ուշադրություն դարձնել կրթության որակի խնդրին:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում և տեսանյութում