1in.am-ը գրում է. Ազգային ժողովի պատգամավոր Լևոն Մարտիրոսյանը հայաստանցի առաջին տղամարդն է, ում բախտ է վիճակվել երեկ երեկոյան ընթրել ամերիկահայ և աշխարհահռչակ աստղ Քիմ Քարդաշյանի, նրա ոչ պակաս աշխարհահռչակ ամուսնու`ռեփեր Քանյե Ուեսթի ու նրանց փոքրիկ դստեր հետ: Այս առումով կարելի է ասել, որ Լ.Մարտիրոսյանը Ք.Քարդաշյանի կյանքում հայաստանցի թիվ մեկ թղամարդն է:
Խորհրդարանում Լ.Մարտիրոսյանի գործընկեր պատգամավորները թեև արտաքուստ ոչինչ ցույց չէին տալիս, բայց նկատելի էր, որ հոգու խորքում նախանձում էին նրան: Երբ պատգամավորներին Քիմի մասին հարց էր ուղղվում, նրանք հեգնանքով պատասխանում էին, թե` այդ մասին Լ.Մարտիրոսյանին հարցրեք:
Ինքը՝ Լ.Մարտիրոսյանը բավականին տպավորված էր Քիմի հետ հանդիպելուց, նրան համարում է գեղեցիկ կին: Համեստորեն չի պարծենում, որ ինքն առաջինն է, ով աշխարհահռչակ գեղեցկուհու հետ ընթրելու պատիվ է ունեցել: Պատգամավորը չասաց, թե ինչու է բոլոր հայ տղամարդկանցից այդ պատիվն իրեն բաժին ընկել: Հավանաբար, կազմակերպիչները որոշել են, որ Քիմի հետ պետք է ընթրեն, ճաշեն, շրջագայեն հնարավորինս գեղեցկադեմ, ինչպես նաև անգլերեն իմացող պաշտոնյաներ, որպեսզի թե անմիջական շփման խնդիր չառաջանա, և թե գեղեցկուհու աչքի համար հաճելի լինի:
Ընդ որում, ընթրիք հյուրասիրողը Լ.Մարտիրոսյանը չէ: Պատգամավորն ասաց, թե հաշիվը փակված էր, այն հավանաբար փակել էին կազմակերպիչները:
Մանրամասներն սկզբնաղբյուր կայքում և տեսանյութում