▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լևոն Բարսեղյանին 16 ժամ ջուր չեն տվել, արգելել են զուգարան գնալ

Aravot.am-ը գրում է.

«ԳԱԼԱ» կուսակցության վարչության անդամ Քրիստինե Մկրտչյանը Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանին ձերբակալելն ու նրա մոտ եղած ծալովի դանակը՝ որպես սառը զենք դիտարկելով, քրեական գործ հարուցելը համարում է անլուրջ: «Լուրջ չէ մարդուն զրկել ազատությունից, պահել անազատության մեջ առանց իրավական հիմքերի կամ բերման ենթարկել առանց հիմքերի, այնուհետ մտածել, թե ինչ կարող են գտնել մարդու մոտ, որովհետև իրականում չեն եղել հիմքեր, չեն եղել կասկածանքներ նրան բերման ենթարկելու:

Պարզապես նրան ոստիկանություն տարել են տանելու համար, մեկուսացնելու համար, որպեսզի թույլ չտան, որ ինքը մասնակցի, կոորդինացնի ցույցերը: Հետո ընթացքում փորձել են գործ սարքել, տեսնեն ինչ կգտնեն և ահա հրաշքով գտել են այն կարևոր գործիքը, որը կօգներ քրեական գործ հարուցել, գործն առաջ տանել, նրան մեկուսացնել: Ասում են սառը զենք, իրականում խորհրդանշական նշանակություն ունի, գրիչ է մի ծայրով, մյուս ծայրով՝ դանակ՝ շատ փոքրիկ և միշտ Լևոնի մոտ է եղել: Անցած անգամ էլ՝ 2015 թվականի Բաղրամյանի ցույցերի ժամանակ, երբ նրան բերման են ենթարկել, այդ դանակը նորից իր մոտ է եղել: Ոստիկանները տեսել են, արձանագրել են, սակայն որևէ գործ չեն հարուցել, անմիջապես ազատ են արձակել: Այստեղ հարց է առաջանում՝ եթե սառը զենք է ու հասարակության համար վտանգ է ներկայացնում, ինչո՞ւ են 2015-ին այդ դեպքում դուրս թողել: Սա անլուրջ քայլ է իշխանության կողմից, փորձում են կրակի վրա յուղ լցնել, հատկապես Գյումրիում, հատկապես ներքաղաքական այս իրավիճակում, երբ բոլորն են ջղաձգված: Մենք գիտենք, որ գյումրեցիները լավ չեն ապրում. սոցիալական շատ վատ վիճակում են, և տեսնելով  կյանքի անարդարությունները՝ ինչքա՞ն կարող են դիմանալ.. Ինչի՞ համար են իշխանությունները դիմում նման քայլերի, մի՞թե չեն հաշվարկում, թե ինչի կարող են հանգեցնել իրենց քայլերը, ինչո՞ւ են այնպիսի քյալեր անում, որոնք ավելի կլարեն իրավիճակը, նոր օջախներ կստեղծեն բողոքի, անհասկանալի է»:

 Ըստ մեր զրուցակցի, իշխանությունների այս քայլը հանգեցրեց նրան, որ  Գյումրիում արդեն իսկ երեկվանից սկսվել են  բազմամարդ միտինգներ.  Լևոն Բարսեղյանը  ոչ միայն գյումրեցի է, լրագրող է, այլ Գյումրու ավագանու միակ անդամն է, որն աշխատում է իր  ընտրազանգվածի հետ: Իշխանությունների նման վերաբերմունքը, ըստ Քրիստինե Մկրտչյանի, ճնշում է ազատ խոսքի նկատմամբ: «Ես մտածում եմ, որ Սերժ Սարգսյանը փորձում է հետ չմնալ Ալիևից, որովհետև վերջին շրջանում հատկապես և իշխանական լրատվամիջոցները, և Հանրապետական կուսակցության պատգամավորները հպարտորեն էին կրկնում Ադրբեջանում լրագրողների նկատմամբ բռնաճնշումները, խոշտանգումները: Նույնը հիմա անում են մեզ մոտ, ի՞նչ տարբերություն, մենք հիշում ենք անցած տարի Բաղրամյանի վրա քանի լրագրողի ծեծի ենթարկեցին, բերման ենթարկեցին ոստիկանություն, նաև տեսախցիկներ կոտրեցին: Հիմա սա արդեն վերջին քայլն էր. մարդուն խոշտանգում են, միջազգային չափորոշիչներով՝ եթե անգամ մարդը ծանր հանցագործ է, երբ նրան զրկում ես սննդից, ջրից, առաջին բուժօգնությունից, սա խոշտանգում է: Լևոն Բարսեղյանին 16 ժամ ջուր չեն տվել խմելու, սննդից զրկել են, անգամ նրան արգելել են զուգարան գնալ, երբ ինքն է խնդրել, այս ամենը Երևանի Շենգավիթի ոստիկանությունում: Ես չգիտեմ ՝ ինչ պետք է արած լինի մարդը, որ այդքան դաժան են վարվում նրա հետ: 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more