Նորվեգիայում անցկացվող Altibox Norway Chess 2018 շախմատի սուպերմրցաշարում այսօր կայացան 4-րդ տուրի պարտիաները:

Հայաստանի առաջատար գրոսմայստեր Լեւոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով մրցեց ադրբեւանցի Շահրիյար Մամեդյարովի հետ:

Բավական լարված եւ անզիջում պայքարից անցած հանդիպումն ավարտվեց 70-րդ քայլին, մեր շախմատիստի առավելությամբ:

Այդպիսով, Լեւոն Արոնյանը տարավ առաջին հաղթանակը մրցաշարում եւ այժմ 2 միավորով բաժանում է 3-6-րդ տեղերը: Մրցաշարային աղյուսակը գլխավորում է աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենը, որն ունի 3 միավոր:


