▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Լենինգրադը»՝ Երևանում

«Լենինգրադ»  ռոք խումբը Երևանում համերգով հանդես կգա 2016 թվականի հոկտեմբերի 19-ին՝ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

2016 թվականի «Լենինգրադի» համերգները ներառում են խմբի լավագույն հիթերը, որոնք համացանցում միլիոնավոր դիտումներ են հավաքում: Երաժիշտներն իրենց կոլեկտիվն անվանում են խմբավորում:

Չնայած կատարման յուրաձևությանը, երգերում հնչող անպարկեշտ արտահայտություններին, հանդիսատեսն, այնուամենայնիվ, կարողացել է Սերգեյ Շնուրովի ստեղծագործություններում գտնել այն հիմնական ուղերձը, ասելիքը, որ նա սփռում է իր շուրջը մինչ օրս:

Թվում է՝ «Լենինգրադ» խմբին ներվում է ամեն ինչ. և՛ հարբած արարքները, և՛«Шнура»-ի ձգվող տրիկոները և էլի շատ բաներ:

Աշխարհում տիրող իրավիճակից ելնելով խումբը կազմել է նոր ծրագիր, որտեղ բոլորին արդեն հայտնի երգերը հնչում են միանգամայն այլ, անսպասելի պաթոսով, ուժով և լիրիկականությամբ:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more