Դիանա Բարիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Լեհ քաղաքական գործիչ Տոմաշ Լեխ Բուչեկը հայտարարել է, որ ինքը կազատազրկվի երեք ամսով։
«Դատարանը որոշում է կայացրել իմ երեք ամսով ազատազրկման մասին՝ Հայաստանի պատվավոր հյուպատոս Հրաչյա Բոյաջյանի խնդրանքով», - հայտարարել է նա։
«Ես ավելի շատ հարցեր ունեմ Բոյաջյանին, ով ինձ բանտարկության դատապարտեց։
Դուք փորձո՞ւմ էիք ինձ վախեցնել, թե՞ լռեցնել։
Դուք փորձո՞ւմ էիք ինձ վրա փող աշխատել։
Արսեն Օ.-ն ֆինանսավորե՞լ է ձեզ դատավարության ընթացքում», - Բուչեկ։
Տոմաշ Լեխ Բուչեկը «Ադրբեջանի կողմից հայերի դեմ կատարված ռազմական հանցագործություններ» գրքի հեղինակն է, որը գրվել է 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում Արցախում հայերի դեմ Ադրբեջանի կողմից կատարված հանցագործությունների փաստերի հիման վրա։ Նա ակտիվորեն աջակցում է հայերին և պայքարում է Բաքվի բանտերից հայ բանտարկյալների ազատ արձակման համար»։