▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լավրովն ու Մամեդյարովը հեռախոսազրույց են ունեցել և քննարկել կորոնավիրուսի ու Արցախի հետ կապված հարցեր

Ապրիլի 13-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովի և Էլմար Մամեդյարովի միջև:

Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների և արտաքին քաղաքականության համակարգման արդի խնդիրները, ներառյալ`կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի և դրա հետևանքներին հակազդելու հետ կապված խնդիրները, ինչպես նաև կենսաբժշկական անվտանգության ընդհանուր խնդիրներ:

Դիտարկվել է նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հնարավոր հետագա քայլերը.

«Հնարավոր հետագա քայլերը դիտարկվել են ղարաբաղյան կարգավորման հարցում՝ հաշվի առնելով Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ներկայացուցիչների առաջարկությունները՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ», - ասվում է ՌԴ ԱԳՆ կայքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more