Ռուսական «ВКонтакте» սոցիալական ցանցի խմբերից մեկում հայտարարվել է` ամենամսյա «Լավագույն սելֆին` հանգուցյալի հետ» մրցույթը: Ավելին` հաղթողները ստանում են 1000-ից մինչև 5000 ռուբլի: Ըստ մրցույթի պայմանների` լուսանկարվողը պետք է ժպտա, ինչի շնորհիվ կցուցադրի իր ուրախությունն այն առիթով, որ իր հարազատն արդել այլ աշխարհում է: Գլխավոր նախապայմաններից մեկն էլ հարգանք է հանգուցյալի հանդեպ:
Հավելենք, որ այս մրցույթը հայտարարվել էր հուլիս ամսին, սակայն քննարկման և քննադառման առարկա է դարձել վերջերս, երբ մրցույթի մասնակիցներին առաջարկել էին լուսանկարվել 13-ամյա հանգուցյալ աղջկա հետ, ինչը զայրացրել էր նրա ծնողներին և ստիպել ոստիկանությանն ուշադրություն դարձնել այս մրցույթին:
Այս հղումով կարող եք ծանոթանալ տվյալ խմբին: